Հաճախ, որպես վերականգնման գործընթացի խոչընդոտ կախյալները և իրենց բարեկամները նշում են այն պարագան, որ կախյալը պետք է երկարատև մնա Վերականգնողական կենտրոնում առանց արտաքին աշխարհի հետ կապի, առանց ընտանիքի հետ հաճախակի շփվելու ու աշխատելու հնարավորության:
Հաշվի առնելով դա, մենք մշակել ենք ծրագիր, որն իր արդյունավետությամբ իհարկե, կզիջի ստացիոնար բուժմանը, սակայն առողջացման մեծ հնարավորություն է կախյալների համար:
Այսպիսով.
Մեր կլինիկան առաջարկում է ամբուլատոր բուժում տարբեր տեսակի կախյալություններ ունեցող անձանց համար:
Ի՞նչ է դա նշանակում: Կախվածության հետ աշխատելու համար ստացիոնար գնալու կարիք չկա: Պետք չէ կտրվել ձեր սովորական կյանքի ռիթմից, պարզապես պետք է հաճախել կենտրոն պարապմունքների:
Ինչպես է կազմակերպվում ամբուլատոր աշխատանքը.
- Պարապմունքներ շաբաթական 3-4 անգամ 3-4 ժամ տևողությամբ։ Պարապմունքները վարում են որակյալ մասնագետներ՝ կախվածության հարցերով խորհրդատուներ և հոգեբաններ:
- Յուրաքանչյուր կախյալի համար մշակվում է անհատական ծրագիր։ Այն ներառում է անհատական և խմբային պարապմունքներ, ուսումնական և ինտերակտիվ պարապմունքներ, աշխատանք հոգեբանի, կախվածության հետ կապված խորհրդատուի հետ, ինչպես նաև շփումներ անանուն խմբերի հետ՝ Կենտրոնում վերականգնումից դուրս:
- Կարիք չկա մարդուն մեկուսացնել ստացիոնարում, կտրվել աշխատանքից, ընտանիքից:
- Ամբուլատոր ծրագիրը ֆինանսապես ավելի մատչելի է, քան ստացիոնարը:
- Ամբուլատոր ծրագրի ընթացքում սայթաքումը խոչընդոտ չի բուժումը շարունակելու համար: Մենք հասկանում ենք, որ սայթաքումը վերականգնման գործընթացի մասն է:
- Ծրագիր կախյալի ընտանիքի համար. Մենք օգնում ենք բարելավել հարաբերությունները, կառուցել սահմաններ և միավորել ընտանիքը: Անց ենք կացնում ընտանեկան խորհրդատվություններ և օգնում ընտանիքի անդամներին առողջանալ փոխկախյալների անանուն խմբերում:
Ի՞նչ արդյունքների կարելի է հասնել ամբուլատոր ծրագրի միջոցով.
- Ֆիզիկական առողջության վերականգնում. Անհրաժեշտության դեպքում մենք ուղղորդում ենք կախյալին օրգանիզմի մաքրմանը՝ դետոքսիկացիայի: Մենք նաև օգնում ենք ձեզ հաղթահարել առողջական այլ խնդիրներ՝ ուղղորդելով ձեզ ճիշտ մասնագետների մոտ:
- Մենք ստեղծում ենք անվտանգ սոցիալական միջավայր՝ սովորեցնելով առողջ հաղորդակցման հմտություններ: Սա հնարավորություն է տալիս խզել կապերը ակտիվ օգտագծման մեջ գտնվող կախյալների հետ: Մենք օգնում ենք շփվել ընտանիքի և ընկերների հետ նորովի: Մեր աշխատակիցները կապի մեջ են մնում նույնիսկ պարապմունքներից դուրս և միշտ պատրաստ են աջակցել:
- Մենք օգնում ենք հոգեկանական վերականգնմանը: Մեր կենտրոնում աշխատում է բարձր որակավորում ունեցող հոգեբույժ, ով կօգնի կախյալին հոգեկան վիճակը կայունացնող դեղորայքային թերապիայի հարցում։ Հոգեթերապևտը նաև օգնում է բարելավել հոգեկան առողջությունը:
- Ամբուլատոր ծրագրի բոլոր կանոնները պահպանելով կախյալը կկարողանա որակապես վերականգնել կյանքի բոլոր ոլորտները։ Ամբուլատոր բուժման ծրագիրը ավարտելու արդյունքը կլինի կախյալի առողջության կայունացումը՝ հասարակություն վերադառնալու ներուժով։
Կա փրկություն կախվածությունից: Եվ այն հասանելի է բոլորին: Օգնության համար դիմեք մեր կենտրոնին, և ձեր և ձեր մտերիմի կյանքը կփոխվի: