Skip links

Ալկոհոլիզմի բուժում

Ալկոհոլիզմի բուժում

Ալկոհոլային խմիչքները բացասաբար են ազդում մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, չնայած այս հանգամանքին, դրանց սպառողների թվի կրճատման գործընթացը շատ դանդաղ է ընթանում։ Վնասակար սովորույթներ թվարկելիս ամենառաջինը նշում ենք ալկոհոլիզմը, քանի որ այն բավականին մեծ տարածում ունի։ Քրոնիկ ալկոհոլիզմ ձեռք բերելը ժամանակի հարց է ընդամենը, սակայն դրանից ազատվելը մեծ խնդիր։ Ալկոհոլիզմը շատ ցավալի հետևանքներ է ունենում․ մարդը կորցնում է հետաքրքրությունը կյանքի բոլոր ասպեկտների նկատմամբ, բացառությամբ ալկոհոլ օգտագործելու: Արդյունքում նա կործանվում է որպես մարդ, տառապում է բազմաթիվ լուրջ հիվանդություններով, խզում է սոցիալական կապերը և ընկնում դեպրեսիայի մեջ։

Այնուամենայնիվ, ժամանակակից բժշկությունն ունի գործիքներ, որոնք կարող են օգնել հարբեցողին վերադառնալ բնականոն կյանքին։ Քրոնիկ ալկոհոլիզմը, որը նաև հայտնի է որպես ալկոհոլային կախվածություն անվամբ, լուրջ հոգեկան հիվանդություն է։ Այն պարզապես վատ սովորություն չէ. եթե այդպես լիներ, ապա նրա հետ պայքարելը շատ ավելի հեշտ կլիներ:

Ալկոհոլիզմի պատճառներն ու հետևանքները

Ալկոհոլիզմի ձևավորման գործում կարևոր դեր են խաղում հետևյալ գործոնները.

Ալկոհոլային կախվածության դեպքում կա լյարդի ալկոհոլային ցիռոզի, սրտի աշխատանքի խանգարման, արյան անոթների վնասման և քաղցկեղի զարգացման ռիսկի բարձրացում: Մարդը դառնում է ագրեսիվ, սրվում են հոգեբանական, անձնական խնդիրները։ Ալկոհոլիզմի ծանր դեպքերում կարող է զարգանալ փսիխոզ և էպիլեպսիա։

Ալկոհոլիզմի բուժումը

Ալկոհոլիզմի բուժումը բարդ խնդիր է, որը պահանջում է հիվանդի և բժշկի համատեղ ջանքերը։ Ալկոհոլային կախվածության հաջող բուժման առանցքային պայմաններից մեկը ներքին մոտիվացիայի առկայությունն է և բուժումը սկսելու հիվանդի վճռականությունը: Ալկոհոլիզմից ազատվելու և առանց ալկոհոլի որակյալ, լիարժեք և երջանիկ կյանք վարելու խորը ցանկությունը դառնում է կախվածությունը հաղթահարելու հզոր խթանիչ գործոն: Մեր Rehab.am կլինիկան առաջարկում է բուժման հետևյալ տեսակները.