Թմրամոլության բուժում
Թմրամոլությունը լուրջ խնդիր է, որն ազդում է բազմաթիվ մարդկանց կյանքի որակի վրա ամբողջ աշխարհում, սակայն թմրամոլության առաջացման հոգեբանական և սոցիալական պատճառները դեռևս մնում են լիովին չբացահայտված: Թմրամիջոցների նկատմամբ կախվածությունը հանգեցնում է անձի ոչնչացմանը․ մարդուն հասցնում է մեծ ֆիզիկական, մտավոր և բարոյական վնաս։ Թմրամիջոցներ օգտագործելիս առաջանում է ուղեղի աշխատանքի խանգարում, ինչը հանգեցնում է աշխարհի ընկալման փոփոխության, բարոյական սկզբունքների խեղաթյուրման և անհիմն ու խիստ արտահայտված հույզերի դրսևորման։
Թմրամոլության բուժում իրականացնելը հեշտ գործ չէ, և առանց մասնագետի օգնության գրեթե անհնար է ապաքինվել: Rehab.am-ի նարկոլոգիական կենտրոնը Երևանում բարձրակարգ դեղորայքային բուժում է առաջարկում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ լիարժեք կյանքի: Rehab.am -ը ամենահին ոչ պետական վերականգնողական կենտրոնն է՝ իրական մասնագետների թիմով, ովքեր ունեն մեծ փորձ թմրամոլության և այլ տեսակի կախվածությունների բուժման գործում: Մեր կենտրոնում բուժումը բացարձակապես անանուն է, այնպես որ դուք և ձեր մտերիմները կարող եք 100% վստահ լինել, որ մենք ոչ միայն կտրամադրենք մասնագիտական օգնություն, այլև կպահենք ձեր խնդիրը լիակատար գաղտնիության մեջ: