Կլինիկայի մասին
Rehab.am կլինիկան իր դռները հիվանդների առաջ բացել է 2022 թվականին, սակայն դրա պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ։ Ավելի քան քսան տարի առաջ երիտասարդ ձեռներեց Տիգրան Մխիթարյանը մասնակցեց նոր ինովացիոն ծառայության բացմանը, այդ ժամանակ դա չափազանց հազվադեպ ծառայություն էր Ռուսաստանի Դաշնությունում՝ թմրամոլների վերականգնողական կենտրոն՝ հիմնված տասներկու քայլի հայեցակարգի վրա։ Այն 2000-ականների սկզբին Ռուսաստանում գործող երկու ծառայություններից մեկն էր, որն աշխատում էր նման հայեցակարգով: Երիտասարդ բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսլան Նիկոլաևիչ Իսաևը, նոր կենտրոնում աշխատանքի եկավ պետական հիվանդանոցից՝ հայեցակարգի նոր մոտեցումներ սովորելու համար: Կենտրոնը մեծ հաջողություններ գրանցեց, սակայն հետո, վարձակալած տարածքների փոփոխության հետ կապված պատճառներով, համագործակցությունը ընդհատվեց։ Այդ ժամանակ Տիգրան Մխիթարյանն ու Ռուսլան Իսաևը դեռ չէին ճանաչում իրար։ Այնուհետև բոլորը շարունակեցին զբաղվել իրենց գործերով. Տիգրան Մխիթարյանը կառուցեց իր բիզնեսը, որը տրամադրում է սպասարկման ծառայություններ Մոսկվայում և Երևանում, իսկ Ռուսլան Իսաևը շարունակեց զարգանալ որպես պրոֆեսիոնալ, և 2007 թվականին Ռուսաստանում հիմնեց «Դոկտոր Իսաևի կլինիկա»-ն։ Կլինիկան արդեն 16 տարի է հաջողությամբ գործում է Ռուսաստանում՝ մասնագիտանալով կախվածության բոլոր ձևերից ազատվելու և ավելի քան 200 տեսակի հոգեկան հիվանդությունների բուժման գործում։ Այսօր կլինիկան հանդիսանում է առաջատար բժշկական և վերականգնողական հոլդինգ, որը ներառում է մեկ կլինիկա Մոսկվայում և 5 վերականգնողական կենտրոններ։
Հոլդինգը սերտ կապեր է պահպանում տարբեր երկրների առաջատար վերականգնողական կենտրոնների և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ։ 2015 թվականին կլինիկան հաղթել է WFTC-ի լավագույն վերականգնողական կենտրոնի մրցույթում և ստացել դրամաշնորհ իր վերականգնողական կենտրոնների զարգացման համար։
2022 թվականին Տիգրան Մխիթարյանը որոշեց վերադառնալ վերականգնողական ծրագրի մշակմանը, վերակենդանացնել այն գաղափարը, որը կար ավելի քան քսան տարի առաջ, սակայն հիմա արդեն Երևանում։ Կախվածությունն այսօր շատ լուրջ խնդիր է, և այս պահին Հայաստանում չկա մի կազմակերպություն, որը նման լիարժեք, երկարաժամկետ օգնություն ցույց տա հիվանդներին և նրանց հարազատներին։
Բժիշկ Իսաևը մեկնում է Հայաստան և որոշում հանդիպել Տիգրանի հետ, ով նրան հիվանդներ էր ուղարկում։ Այն ժամանակ նրանք չգիտեին, որ ժամանակին միասին են աշխատել, և երբ հանդիպեցին, սկսեցին զրուցել, հիշեցին իրենց համագործակցության մասին։ Հանդիպմանը քննարկվել և որոշվել է զարգացնել համագործակցությունը և կիրառել այն ամենը, ինչ կա համաշխարհային պրակտիկայում և բժիշկ Իսաևի հոլդինգում։
Կլինիկայի և բժիշկների հիմնական խնդիրն է ձգտել երկարաժամկետ, լիարժեք ապաքինման, այլ ոչ թե կարճատև սթափության, քանի որ միայն ամբողջական վերականգնումն է ապահովում կյանքի լավ որակ։
Մենք չենք ձգտում պարզապես կոդավորել մեր հիվանդներին, քանի որ պարզապես կոդավորումը չի ապահովում կյանքի որակի երկարաժամկետ բարելավում: Կոդավորված անձը կարող է որոշ ժամանակով դադարեցնել հոգեակտիվ նյութերի օգտագործումը, բայց միևնույն ժամանակ նա կշարունակի տառապել, հակում ունենալ ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ, կունենա դեպրեսիա կամ նույնիսկ ագրեսիա, որը կարտահայտվի սիրելիների նկատմամբ նույնպես: Վերականգնողական ծրագիրն իր հերթին թույլ է տալիս փոխել մարդու անհատականությունը, նրա հարաբերությունները շրջապատող աշխարհի հետ։
Այս ծրագիրը հիվանդներին վերադարձնում է կյանք, թույլ է տալիս շփվել մարդկանց հետ, հակման դեմ պայքարել ու երջանիկ ապրել, ահա այն ամենը ինչին մենք ձգտում ենք։