Skip links
treatment of drug addiction

Թմրամիջոցներից կախվածության նշանները

Սկսած հաղորդակցության որակից, մինչև ֆինանսական կարգավիճակի վատթարացումը և նույնիսկ անձնական հիգիենայի անտեսումը։ 

Թմրամոլության նշանները տարբեր են, կախված թմրանյութի տեսակից և անհատի օրգանիզմի ամհատական կարողություններից։ Առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել անհատի պահվածքի և նրա ֆիզիկական ու հոգեբանական փոփոխությունների վրա։ Հենց արտաքին նշանների շնորհիվ դուք կարող եք հասկանալ թմրամոլության նշանները, ժամանակին տրամադրել օգնություն և կանխել հիվանդության զարգացումը։

Կախվածության հիմնական նշանները

Վարքագծի փոփոխություններ․ Թմրանյութի օգտագործումը առաջացնում է պահվածքի փոփոխություններ, որոնք առկա չէին դրանց կիրառումից առաջ։ Սրանք կարող են ներառել գաղտնապահություն, ինքնամեկուսացում, տրամադրության կտրուկ փոփոխություններ, սեփական հիգիենայի անտեսում, անհանգստության զգացում, ինչպես նաև այս կամ այն պարտականությունները կատարելու ձախողում (օրինակ անձը կարող է հաճախ բացակայել դպրոցից կամ աշխատավայրից)։ 

Սոցիալական և ֆինանսական խնդիրներ․ Կախվածություն ունեցող անձանց մոտ հաճախ են գրանցվում պարբերական վեճեր, իրավական խնդիրներ, նրանք լքում են աշխատավայրը, կամ հեռանում դպրոցից։ Հաճախ նրանց մոտ առաջանում են ֆինանսական լուրջ խնդիրներ, ինչպես նաև լարված հարաբերություններ ընտանիքի անդամների ու ընկերների հետ։

Ֆիզիկական և հոգեբանական նշաններ․ Թմրանյութերի օգտագործումը առաջացնում է թե՛ արտաքին, և թե՛ հոգեբանական խնդիրներ։ Եթե կարծում եք, որ անձը հակված է թմրանյութերի օգտագործման, ապա նրա մոտ կարող եք նկատել լայնացած բիբեր, կարմրած աչքեր, քաշի կտրուկ կորուստ կամ ավելացում, հավասարակշռության կորուստ, խեղաթյուրված խոսք, մաշկի և մազերի որակի վատթարացում, ընդհանուր հետաքրքրության կորուստ, և նման այլ նշաններ։

Ինչպես օգնել կախվածություն ունեցող անձին

Թմրանյութերն օրգանիզմի վրա թողնում են երկարաժամկետ և կարճաժամկետ ազդեցություն, ոչնչացնելով անհատի ճանաչողական գործառույթներն ու նրա ֆիզիկական ունակությունները։ Նույնիսկ դեղատներից ձեռք բերվող դեղամիջոցները, օրինակ ուժեղ ցավազրկողները, քնաբերբները և հակաալերգիկ միջոցները կարող են առաջացնել թմրամոլության հանդեպ կախվածություն։ 

Մտերիմ անձի մոտ նկատելով թմրամոլության հանդեպ կախվածության նշաններ, կարևոր է ձեռնարկել անհապաղ միջոցներ վերականգնման համար և դիմել մասնագետի։ Փորձեք անձին ցույց տալ աջակցություն և համակրանք, քանզի թմրամոլության հանդեպ կախվածությունը հիվանդություն է, պահանջող որակյալ բուժում։

Ահա մտերիմին օգնելու համար մի քանի քայլ

1․ Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար ուսումնասիրե՛ք թմրամոլություն հիվանդությունը, դրա ազդեցությունն ու հետևանքները։

2․ Քննարկե՛ք ձեր մտահոգությունները տվյալ անձի հետ, սակայն պատրաստ եղեք նաև նրա կողմից ժխտող պատասխանի։

3․ Խուսափե՛ք լինել դատապարտող, իրավիճակը քննարկեք հնարավորինս մեղմ և հանգիստ պայմաններում, անձի վստահությունը և ուշադրությունը գրավելու համար։  

4․ Բացատրե՛ք նրան բուժման կարևորությունը, և առաջարկե՛ք լուծման տարբերակներ։ 

Թմրամոլության բուժումը

Թմրամոլության հանդեպ կախվածությունից կարելի է ազատվել նաև անցնելով որակյալ վերականգնում մասնագիտացված կենտրոնում։ Դրա համար ձեզ անհրաժեշտ է դիմել օգնության նարկոլոգիական կլինիկայում։ Բացատրե՛ք ձեր մտերիմին, թե ինչպես է անցնելու բուժումը, որպեսզի նրա մոտ չառաջանա անհանգստության և տագնապի զգացում։

Բուժումը կլինիկայում

Նարկոլոգիական կլինիկաներում բուժումն անցկացվում է մի քանի քայլով։ 

  • Գնահատում և ախտորոշում․ անհատի կարիքները հասկանալու և անհատական բուժման ծրագիր կազմելու համար կլինիկաներն անցկացնում են մանրամասն զննում և կարգավիճակի գնահատում։
  • Դետոկսիկացիա․ անցկացվում է օրգանիզմի մաքրում՝ մասնագետների վերահսկողության տակ։ Այս միջոցով անձն ավելի հեշտ է հաղթահարում ախտանշանները, դարձնելով բուժման գործընթացն ավելի պարզ։ 
  • Վերականգնման գործընթաց․ կլինիկաներում անձն ունենում է անհատական խորհրդատվության և խմբային թերապիայի հնարավորություններ։ Սրանց միջոցով էլ կարողանում է հասկանալ թմրամոլության պատճառները, ձեռք բերել առողջ հմտություններ դրանք հաղթահարելու և սեփական կյանքը վերակառուցելու համար։ 

Վերականգնման արդյունքները

Կախվածություն ունեցող անձանց համար թմրանյութի օգտագործումը վերածվում է առաջնային կարևորության, խլելով նրանց ամբողջ էներգիան։ Հետևաբար դրանից ազատվելու գործընթացը կարող է պահանջել երկար ժամանակ, անկախ իրավիճակի բարդությունից։ 

Բուժման և վերականգնման ընթացքում բարելավվում է անձի ինքնզգացողությունը, վերականգնվում են անձի ճանաչողական ֆունկցիաները, անձը սովորում է ապրել առանց թմրանյութի օգտագործման, ինչպես նաև ամրապնդվում են սոցիալական առողջ կապերը։ 

Այսպիսով զինվե՛ք համբերատարությամբ և ցու՛յց տվեք ձեր ամբողջ աջակցությունը։

Leave a comment