Skip links
Признаки игровой зависимости

Ինչպե՞ս ազատվել խաղամոլությունից

Ինչպես ցանկացած այլ կախվածությունների դեպքում, խաղամոլությունը նույնպես ազդում է կյանքի տարբեր գործոնների վրա։ Այն վնասում է հոգեկան, ֆինանսական և իհարկե սոցիալական կարգավիճակը։

Եվ ինչպես կախվածության այլ տեսակների դեպքում, խաղամոլությունը նույնպես կարող է բուժվել և վերականգնվել, որի ընթացքը կարող է անցնել ինչպես տնային պայմաններում, այնպես էլ կլինիկայում՝ մասնագետների հսկողության տակ։

Խաղամոլությունից ազատվելու համար անհրաժեշտ է հասկանալ թե ինչ է դա, ինչպես է բուժվում, և ինչով ու ինչպես կարող է օգնել նարկոլոգիական կլինիկան։

Խաղամոլությունը՝ կոմպուլսիվ մոլախաղային կախվածություն կամ պաթոլոգիական խաղամոլություն է, որը նաև սեփական իմպուլսների նկատմամբ վերահսկողության կորուստն է։ Խաղամոլության դեպքում անձի մոտ նկատվում է կախվածությունը կառավարելու դժվարություններ, չնայած դրանց կործանարար հատկություններին ուղղված ինչպես սեփական կյանքի այնպես էլ ընտանիքի նկատմամբ։

Խաղամոլության վառ նշան է խաղալ շարունակելու անհաղթահարելի ցանկությունը, հաշվի չառնելով դրա վնասակար հետևանքները։ Ժամանակի ընթացքում անձը կարող է սկսել խաղալ ներդնելով ավելի մեծ գումարներ, ինչին էլ կհետևեն շարունակաբար աճող կորուստները։

Խաղամոլների մոտ ամենատարածված հոգեբանական խնդիրներն են անհանգստությունը, դյուրագրգռությունը, տագնապի բարձր զգացողությունը, անօգնականության և դեպրեսիվ զգացմունքները։

Նարկոլոգիական կլինիկայի դերը

Բժշկության ոլորտը, որը կենտրոնացած է կախվածության բուժման վրա, կարող է նաև օգնել խաղամոլության վերականգնման հարցում: Այս խնդիրն ունեցող բոլոր անձանց համար կլինիկան տրամադրում է զուգահեռ մոտեցում:

Բուժման գործընթացում ներգրավված են տարբեր մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքները ուղղորդում են հիվանդի անվտանգ և արդյունավետ վերականգնմանը։

Նարկոլոգները, ադիկտոլոգները կախվածության մասնագետներ են, ովքեր մասնագիտացած են կախվածության հիմքում ընկած խնդիրները հասկանալու և կանխարգելելու գործում: Կախվածության ֆիզիկական, հոգեբանական և էմոցիոնալ բաղադրիչների վերաբերյալ նրանց ըմբռնումը օգնում է ցանկացած կախվածության բուժման ժամանակ։

Նարկոլոգիական կլինիկան օգտագործում է կոգնիտիվ վարքային թերապիան որպես հոգեբանական թերապիայի գործիք։ Դրա նպատակը կործանարար վարքի՝ այդ թվում մոլախաղերի հանգեցնող մտածելակերպը փոխելն է։

Վերականգնման Ծրագիրը Ռեհաբ Կենտրոնում

Թե ինչպես ազատվել խաղամոլությունից, գոյություն ունեն բուժման մի քանի տարբերակներ։ Օրինակ՝ որոշ թմրամոլների համար կարող է նշանակվել դեղորայքային բուժում, մյուսների համար՝ հոգեբանական թերապիա, իսկ մնացածի համար՝ երկու տարբերակներն էլ:

Կլինիկան յուրաքանչյուր հիվանդի համար մշակում է ընդհանուր և անհատական ​​բուժման ծրագիր, որը հաճախ սկսվում է նախնական գնահատմամբ՝ հասկանալու կախվածության աստիճանը, համակցված հոգեբուժական խանգարումները և անհատի ընդհանուր առողջական կարգավիճակը։

Այստեղ նաև իրականացվում է հոգեթերապևտիկ աշխատանք, որը նույնպես ներառում է խմբային և անհատական մոտեցում։ Թերապիան օգնում է անձին գիտակցել սեփական կարգավիճակը և միջոցներ ձեռնարկել իրավիճակը հաղթահարելու նպատակով։

Այն մշակվում է հոգեբանների կողմից և ներառում է թերապիաների մի շարք տեսակներ՝ կոգնիտիվ-վարքային, ռելաքսացիոն, ինչպես նաև մասնագետի աշխատանք հիվանդի ընտանիքի հետ, քանզի հիվանդի հարազատների կողմից աջակցությունն ու ներգրավվածությունը մեծ նշանակություն ունեն անձի ապաքինման հարցում։

Որպես լրացուցիչ թերապիա, որոշ դեպքերում հնարավոր են նաև դեղորայքային միջամտություններ։ Դրանք կարող են օգնել դեպրեսիվ, սուիցիդալ վարքի, անքնության և խուճապի դեպքերում։ Նման դեպքերում նշանակված դեղամիջոցները կարող են մեղմացնել խաղամոլությամբ ախտորոշված անհատի ախտանշանները։

Վերականգնողական ծրագիրը թերապևտիկ բուժման կարևոր բաղադրիչ է՝ ուղղված խաղամոլին առողջ կյանքը վերադարձնելուն։ Կլինիկայում վերականգնվող անձանց հաջողվում է վերադարձնել նախկինում առկա մոտիվացիան և կյանքի որակը բարելավելու ցանկությունը։ Վերականգնողական ծրագիրը նույնպես, հիմնվում է անհատական կարիքների և կարգավճակի հիման վրա՝ անձի իրավիճակին համապատասխանելու համար։

Դեղորայքներ և թերապիա

Որոշ դեպքերում հիվանդին կարող են տրվել դեղամիջոցներ՝ հոգեկան բարեկեցությունը բարելավելու համար: Օրինակ՝ հակադեպրեսանտներ, հանգստացնող և այլ դեղամիջոցներ, որոնք օգնում են նվազեցնել մոլախաղից կախվածության ախտանիշները։

Կախվածությունը ազդում է ոչ միայն անձի վրա, այլ նաև նրա անմիջական շրջապատի` ընտանիքի և ընկերների վրա: Ընտանեկան թերապիան այս դեպքում ունի արդյունավետ ազդեցություն։

Կոգնիտիվ վարքագծային թերապիան (CBT) վերականգնման ծրագրի մի մասն է և երբեմն ծառայում է որպես այս ծրագրերի օժանդակ միջոց: Թերապիայի այս տեսակն օգնում է անձանց հասկանալ և փոխել վատ սովորություններն ու վարքագիծը, բարելավել սեփական հուզական աշխարհը և մշակել հաղթահարման ռազմավարություններ: Խաղամոլության դեպքում այն օգնում է փոխել խաղի նկատմամբ վերաբերմունքը։

Ընտանեկան թերապիան օգնում է վերականգնել կախվածության պատճառով խաթարված ընտանեկան հարաբերությունները և անձանց տալիս է իրավիճակի ավելի լայն պատկերացում, որի շնորհիվ հնարավոր է դառնում իրավիճակին մոտենալ աջակցությամբ և հասկանալ, թե ինչպես օգնել կախվածություն ունեցող անձին։

Խաղամոլության բուժում

Խաղամոլության բուժումը երկարաժամկետ գործընթաց է, և ինչպես մնացած կախվածությունների դեպքում, այս հիվանդության ախտանշանները նույնպես, կարող են արտահայտվել անձի ամբողջ կյանքի ընթացքում։

Վերականգնումն աջակցելու համար խաղամոլը կարող է մասնակցել հետվերականգնողական խմբակների հանդիպումներին, որտեղ նույն խնդիրն ունեցող անձինք կարողանում են աջակցել միմյանց, հասկանալ միմյանց խնդիրը, և օգնել միմյանց պահպանել առողջ ապրելապերպը։

Առողջ սովորությունները, ինչպիսիք են ֆիզիկական վարժությունները, բավականաչափ քունը, սննդի որակն ու քանակը, նույնպես օգնում են ազատվել խաղամոլությունից: Ավելին, հոբբիներն ու հետաքրքրությունները մարդուն տալիս են նպատակ խուսափել վատ սովորություններից։

Որպես եզրակացություն, կարող ենք նշել, որ խաղամոլությունը լուրջ հոգեբանական խնդիր է, որի բուժումը պահանջում է համապատասխան բուժում և լուրջ աջակցություն ընտանիքի ու ընկերների կողմից։

Անկախ նրանից՝ բուժումը կլինի թերապևտիկ, դեղորայքային, թե երկուսը միաժամանակ, նարկոլոգիական կլինիկան կարող է օգնել կախվածություն ունեցող անձանց վերականգնել կյանքի առողջ հոգեբանական և որակական ռիթմը:

Խաղամոլությունը մոլախաղերի հանդեպ պաթոլոգիական հակվածությունն է, այն կախվածության հիվանդություն է։ Այսպիսով, հարկավոր է նկատի ունենալ, որ ցանկացած կախվածություն ունի խորը հոգեբանական արմատներ և ժամանակի ընթացքում կարող է վերածվել անհանգստության լուրջ պատճառի։

Սկսե՛ք վերականգնման ձեր ուղին այսօր՝ առանց վտանգելու ձեր և ձեր ընտանիքի ապագան:

Leave a comment