Նարկոլոգիան բժշկության այն ճյուղերից է, որը կենտրոնացած է կախվածության ուսումնասիրության, կանխարգելման և բուժման վրա: Հիմնական նպատակներից մեկը կախվածություն առաջացնող նյութերի ուսումնասիրությունն է։ Դրա շնորհիվ հնարավոր է դառնում յուրաքանչյուր հիվանդի տրամադրել գրագետ բուժում։
Թմրամիջոցների բուժման կլինիկա դիմելու որոշումն արդեն իսկ առաջընթաց է բուժման մեջ: Կլինիկայի մասնակցությունը բուժման գործընթացին նշանակալի օգնություն է ցանկացած կախվածության կանխարգելման և բուժման հարցում (թմրամոլություն, ալկոհոլիզմ, մոլախաղ և այլ վարքային հակումներ): Բուժումն այստեղ իրականացվում է բժիշկների, հոգեբանների և խորհրդատուների մասնագիտացված թիմի կողմից, որի հիմնական նպատակն է անհատական օգնություն ցուցաբերել յուրաքանչյուր հիվանդին։
Իսկ անձին նարկոլոգիական կլինիկա ուղղորդելու համար անհրաժեշտ է հասկանալ մի քանի գործոններ, որոնց իմացությունը կօգնի բուժման և վերականգնման արդյունավետ գործընթացին։
Ճանաչեք կախվածությունը
Կախվածությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով․ անվերահսկելի կոմպուլսիվ վարքագծի միջոցով (մոլախաղեր, սնունդի և գնումների չարաշահում և այլն)՝ օգտագործելով տարբեր հոգեակտիվ նյութեր (թմրանյութեր, ալկոհոլ, սոսինձ և այլն):
Վարքագծային կախվածությունը կապ չունի նյութերի օգտագործման հետ: Այն բնութագրվում է անձի որոշակի պահվածքով, որը կարող է արտահայտվել տարբեր եղանակներով։
Կախվածության այդ տեսակը հոգեբանական խնդիր է, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ առողջության և բարեկեցության վրա։ Այստեղ նաև անհրաժեշտ է մասնագիտացված մոտեցում, որը ստանալ հնարավոր է նարկոլոգիական կլինիկայում։
Թմրամոլությունը, ալկոհոլիզմը, թունամոլությունը կախվածությունների մեկ այլ խումբ է, որը բնութագրվում է տարբեր հոգեակտիվ և արգելված նյութերի (տարբեր թմրանյութեր, ալկոհոլ, թունավոր նյութեր) օգտագործմամբ:
Թմրամոլության բուժում
Ինչպես այլ հակումների դեպքում, այնպես էլ թմրամոլության դեպքում կիրառվում են վերականգնողական եղանակներ, այդ թվում՝ դետոքսիկացում, աշխատանք հոգեբանի հետ։ Դետոքսիկացումը կատարվում է նարկոլոգի կողմից դեղերի անհատական ընտրության հիման վրա։ Վերականգնման կարևոր բաղադրիչ է հիվանդի հետ հոգեբանական աշխատանքը:
Սովորաբար, կախվածությունից բուժվելու ընթացքում, թմրամիջոցներից հրաժարվելու հետևանքով, առաջ են գալիս հոգեբանական դժվարություններ։
Հենց այս պատճառով էլ կիրառվում են երկու միջոցները․ դեղորայքային բուժումն ու հոգեբանական աջակցությունը։
Ալկոհոլիզմի բուժում
Կախվածության մեկ այլ տեսակ է ալկոհոլիզմը, որը վնասակար նյութի՝ ալկոհոլի չարաշահումն է։ Այս դեպքում նույնպես, նարկոլոգիական կլինիկան բուժման առաջին քայլն է, որը մարդուն օգնում է ազատվել վատ սովորույթից և վերադառնալ առողջ ապրելակերպի։
Ալկոհոլիզմից ապաքինվելու գործընթացում հիվանդի մոտ առաջ են գալիս բարդույթներ՝ կապված ալկոհոլ օգտագործելու ցանկության հետ։ Բացի այդ, կախվածություն ունեցող անձը կարող է ցուցաբերել ֆիզիկական ախտանշաններ (մարմնի և ձեռքերի դող, տրամադրության կտրուկ փոփոխություններ, գլխացավ, աչքերի լայնացում, ախորժակի կորուստ, գունատություն և այլն)։
Այդ իսկ պատճառով, նարկոլոգիական կլինիկան նույնպես կարևոր է ալկոհոլիզմից ապաքինվելու գործընթացում, քանի որ, գտնվելով մասնագետների հսկողության տակ, հիվանդն ավելի հեշտությամբ կարող է դիմակայել առաջացող հետևանքներին։ Իսկ վարքագծային թերապիայի միջոցով նա կկարողանա ձեռք բերել առողջ սովորություններ խմելու ցանկությունը հաղթահարելու համար։
Խաղամոլության բուժում
Խաղամոլությունը վարքագծային կախվածության ամենատարածված տեսակներից մեկն է, որը կարող է մեծ վնաս հասցնել ոչ միայն գույքին և սեփականությանը, այլ նաև կյանքի որակին, հուզական աշխարհին և իհարկե ֆինանսներին։
Ինչպես թմրամոլության կամ ալկոհոլիզմի դեպքում, այնպես էլ խաղամոլության դեպքում՝ կլինիկան ունի մասնագիտացված գրագետ մոտեցում, որն անհրաժեշտ է կախվածություն ունեցող անձին առավելագույն բուժում և աջակցություն ցուցաբերելու համար։
Նարկոլոգիական կլինիկայում մոլախաղից կախվածություն ունեցող անձը ստանում է կոգնիտիվ թերապիայի խորհրդատվություններ, որոնք օգնում են բարելավել սեփական հոգեվիճակը և ընդհանուր առմամբ բարեկեցությունը: Այս դեպքում անձը կկարողանա հասկանալ կախվածության պատճառները և փոխել այն վարքը, որը նպաստում է կախվածության զարգացմանը։
Հիվանդի Պատրաստումը Նարկոլոգիական Կլինիկա Դիմելու Համար
Ցանկացած կախվածություն ունեցող անձ արդեն իսկ գտնվում է խոցելի կարգավիճակում։ Այդ իսկ պատճառով, անհատին նարկոլոգիական կլինիկա ուղղորդելու համար կարևոր է նրան բացատրել իրադրության լրջությունը և մասնագիտացված օգնության անհրաժեշտությունը:
Բուժման և վերականգնման մասին քննարկումները կարող են զուգակցվել նաև մասնագիտացված կլինիկաներ այցելելու գործընթացի հետ։ Օրինակ, տարբեր կլինիկաների վերականգնման անհատական ծրագրեր ուսումնասիրելիս հիվանդի մոտ կարող են առաջանալ հետաքրքրություն և օգնություն ստանալու ցանկություն:
Անհատական բուժման ծրագրեր
Ցանկացած բուժում սկսվում է հիվանդի կախվածության տեսակի և, իհարկե, կախվածության հետևանքով առաջացած կամ վատթարացած հոգեկան և առողջական վիճակի որոշումից:
Որոշ թմրանյութեր կարող են խորացնել արդեն իսկ գոյություն ունեցող հոգեկան և ֆիզիկական խնդիրները, իսկ դրանց կանոնավոր օգտագործումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա, օրինակ՝ սրտի և այլ կենսական օրգանների աշխատանքի:
Բուժման անհատական ծրագրի նպատակը հայտնաբերելն է նմանատիպ ախտանիշները, որից հետո կազմվում է վերականգնման հիմնական ծրագիր:
Կախվածությունը բարդ հոգեբանական խնդիր է, որի բուժումը պահանջում է լուրջ մոտեցում և աջակցություն։ Դիմելով մասնագիտացված օգնության, հնարավոր կլինի կանխել կյանքին սպառնացող հետագա առողջական խնդիրները: Եթե դուք աջակցում եք կախվածություն ունեցող անձի, ուսումնասիրեք բժշկության այս ճյուղը՝ հիվանդին գրագետ առաջնորդելու համար: