Թմրամոլությունը բարդ քրոնիկ հիվանդություն է, որն առաջացնում է ծանր ֆիզիկական և հոգեբանական խանգարումներ։ Թմրամիջոցների օգտագործումը մահացու հիվանդություն է այն մարդկանց համար, ովքեր օգտագործում են գիտակցության վիճակը փոխող նյութեր: Ահա թմրամոլության և նրա հետևանքների պատճառով առաջացած որոշ հիվանդությունների ցանկը:
Սրտանոթային խանգարումներ
Սրտանոթային համակարգի հիվանդությունները կարող են հանդիսանալ որպես թմրամոլի կողմից այնպիսի թմրամիջոցների օգտագործման ցուցիչ, որոնք են կոկաինը և ամֆետամինը։ Արդյունքում թմրամոլի մոտ կարող է գրանցվել ինֆարկտ, սրտի անկանոն ռիթմ, ինսուլտի ռիսկի մեծացում և արյան բարձր ճնշում։
Շնչառական խնդիրներ
Կոկաինի, կրեկ կոկաինի և հերոինի ներշնչումից վնասվում են շնչառական համակարգն ու քթի ներքին պատերը։
Ներշնչման ճանապարհով թմրամիջոցներ ընդունող անձանց մոտ հիմնական խնդիրներն են թոքերի հիվանդությունները, շնչառական վարակներն ու թթվածնի անբավարարությունը։
Որոշ թմրամիջոցների, օրինակ մարիխուաննայի կամ մետամֆետամինի, ծխելը նույնպես՝ հանդիսանում են թոքերի հիվանդությունների և շնչառական այլ խնդիրների ձևավորման պատճառ։
Ինչպե՞ս ճանաչել շնչառական խնդիրներ ունեցող անձին։ Թմրամիջոցների չարաշահման այլ նշանների հետ մեկտեղ, շնչառական նշանները կարող են ներառել․
- Արագ կամ բարդ շնչառություն։
- Բերանի կամ շուրթերի շուրջ գունատ, կապտավուն կամ մոխրագույն հատվածներ։
- Բարդ և ծանր շնչառության հետ մեկտեղ՝ բարձր քրտնարտադրություն, որն արտահայտվում է առանց ջերմաստիճանի բարձրացման կամ ջերմության առկայության։
- Թոքերում նկատվող ճռճռոցի կամ սուլուցքի ձայներ, որոնք նկատվում են անձի շնչելու ժամանակ։
Լյարդ և ստամոքս աղիքային տրակտա (ՍԱ, ՍԱՏ)
Թմրամիջոցների օգտագործումն իրենից ենթադրում է մարմնի թունավորման գործընթաց՝ լյարդը քայքայող թոքսիններով։ Լյարդի գլխավոր գործառույթը թոքսինների դետոքսիֆիկացումն է։ Մահանում են օրգան բջիջները և առաջանում են նյութափոխանակության խանգարումներ։ Դժվարանում է լյարդի աշժատանքը՝ առաջացնելով աղեստամոքսային տրակտի խնդիրներ։ Արդյունքում՝ սուր կամ քրոնիկ գաստրիտ, քրոնիկ պանկրեատիտ, ցիռոզ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց։ Իսկ լյարդի անբավարարությունը հանգեցնում է մահվան։
Եթե արդեն իսկ գոյություն ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ապա թմրամիջոցների օգտագործումն ու չարաշահումը կարող են նպաստել իրավիճակի վատթարացմանը։ Հատկապես բնորոշ են որոշ հոգեկան առողջության խանգարումներ, ներառյալ տագնապի զգացումը, դեպրեսիան կամ շիզոֆրենիան։ Այդ դեպքերում բուժումը պետք է ներառի և՛ կախվածությունը, և՛ հոգեկան վիճակը: Ահա թմրամիջոցների չարաշահումից առաջացած հոգեկան խնդիրների մի քանի օրինակ:
Տագնապի և խուճապի խանգարումները կարող են հանգեցնել թմրամիջոցների չարաշահման և վատթարացնել արդեն իսկ գոյություն ունեցող խանգարումները: Որոշ դեղամիջոցներ հակված են ուժեղացնել զգացմունքները, սենսացիաները և հոգեկան խանգարումները:
Տրամադրության խանգարումներ. այս հիվանդների մոտ թմրամիջոցների չարաշահումը հաճախ հանգեցնում է խուճապի, իսկ թմրամիջոցից հրաժարվելը կարող է ուժեղացնել դեպրեսիվ տրամադրություն։
Թմրանյութերից առաջացած տագնապային բնույթ կրող խանգարումը կարող է բուժվել խմբային և անհատական թերապիայի միջոցով: Թմրամիջոցների չարաշահման խնդիրներ ունեցող այլ անձանց հետ խմբակային թերապիան օգտակար է շատ դեպքերում: Երբեմն դեպրեսիայի կամ տագնապի դեմ դեղամիջոցները կարող են օգնել դադարեցնել թմրամիջոցների չարաշահումը: Անհրաժեշտ է քննարկել տարբերակները բժշկի կամ թերապևտի հետ:
Հիվանդություններ` առաջացած վարակներից
Ներարկման տարբերակով թմրանյութերի օգտագործումը կարող է հանգեցնել տարբեր վարակիչ հիվանդությունների, որոնք առաջ են գալիս ներերակային ոչ անվտանգ ներարկման դեպքերի կամ ռիսկային շփումների պատճառով։ Թմրամոլների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, հեպատիտ B-ն և C-ն բնորոշ են նույն, արդեն օգտագործված և/կամ կեղտոտ ներարկիչը կիսելու կամ անպաշտպան սեռական հարաբերության դեպքում:
Թմրամոլությունից կախված հիվանդություններն ու խնդիրները կարող են որոշիչ նշանակություն ունենալ մարդու բնականոն և առողջ ապրելակերպի համար։ Կախվածությունը բուժել ցանկացող յուրաքանչյուր անձի համար կարևոր է ստանալ մասնագիտացված օգնություն, որի համար հարկավոր է դիմել նարկոլոգիական կլինիկա կամ վերականգնողական կենտրոն։ Կախվածության բուժումը կօգնի մարդուն հրաժարվել օգտագործելու սովորությունից և կօգնի կանխել հնարավոր ֆիզիկական և հոգեկան խնդիրները:
Այստեղ պրոֆեսիոնալ նարկոլոգները կուղղորդեն հիվանդին և կօգնեն կառավարել վերականգնման և խնդիրների լուծման գործընթացը։
Եթե անձը որոշում է անցնել բուժման և վերականգնման գործընթացը տնային պայմաններում, ապա տվյալ գործընթացը նույնպես հնարավոր է իրականացնել։
Այժմ ամբողջական թմրամոլության բուժում հնարավոր է իրականացնել նաև տնային պայմաններում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ զանգահարել նարկոլոգի տուն, ով յուրաքանչյուր անձի համար կտրամադրի լավագույն ու եզակի տարբերակները, քանզի դեպքերն ու պայմանները տարբեր են։
Կախվածության բուժումը շատ կարևոր է դրանից տառապող յուրաքանչյուր մարդու համար: Եթե դուք ճանաչում եք կախվածությունից տառապով անձի, ապա փորձեք ցուցաբերել որոշակի օգնություն կամ համոզել նրան դիմել օգնության: